ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Իլխամյան գագաթնաժողով. Հրայր Կամենդատյան

Իլխամյան գագաթնաժողով. Հրայր Կամենդատյան
25.11.2022 | 07:56

Երևանում ՀԱՊԿ ղեկավարների գագաթնաժողովը չտապալվեց, բայց սկանդալային ավարտ ունեցավ։ Լիագումար նիստի ավարտին ՀՀ ներկայացուցիչը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ -ի՝ ՀՀ տարածք ազերիների ներխուժման թեմայով պատրաստած համաձայնագրի երկու կետեր։ Պատճառաբանեց, որ դրանք կլրամշակվեն և կստորագրվեն մինչև տարեվերջ։
Ի՞նչ է դա նշանակում։


Թեման բավականին խճճված է ,բայց նրա տակ կան մի քանի դժվար հարցեր։ Փորձենք քննել դրանք։
1. ՀԱՊԿ-ը ռազմական կառույց է, և դրա արձագանքի մասին խոսելիս ՀՀ պաշտոնյան ՀԱՊԿ անդամներից խնդրում է ոչ թէ հստակ հասցեական ռազմական օգնություն, այլ բարոյական, քաղաքական աջակցություն։ Փաստացի ստացվում է, որ հետ ուղարկվող փաստաթուղթը ռազմական օգնության բաղադրիչ չուներ էլ ընդհանրապես, և ՀԱՊԿ պետությունների ղեկավարները նույնիսկ բարոյաքաղաքական աջակցության կողմնակից էլ չեն։ Հիշյալ մղկտոցից հետո ՀՀ-ն ներկայացնողը կողմերին խնդրեց գոնե ինչ-որ կերպ ազդել Ադրբեջանի վրա, որպեսզի նա չշարունակի ՀՀ տարածքների զավթումը։ Ունենք մի իրավիճակ, երբ ՄԱԿ-ի անդամ, Հաագայի դատարանի տեղն իմացող Հայաստանը խնդրում է տաջիկ, ղազախ, ղրղղզներին բարոյապես ազդել բեղավոր Իլխամի վրա։ Փաստացի՝ երկրի ղեկավար աշխատողը վկայում է, որ ինքը ոչինչ չի կարող անել երկիրը ագրեսորից ազատելու համար։


2. Որպես Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերից հրաժարման հիմք է ներկայացվում Արցախի բանակի լինելու փաստը։ ՀՀ ներկայացուցիչը Ադրբեջանին առաջարկում է որոշակի դեէսկալացիայի դեպքում վերացնել Արցախի բանակը, կազմալուծել այն։ Որպես ծիծաղելի հիմք է բերվում ապառազմականացված տարածք հասկացողությունը։ Միամիտ մարդիկ, ովքեր քարտեզ չգիտեն, միգուցե կհավատան այս սադրանքին։ Ընդամենը հիշեցնեմ, որ եթե չլինի Արցախի բանակը, Ադրբեջանը Արցախը գրավելու համար մոտ տասը կմ է հաղթահարելու, իսկ օգնության գնացող ՀՀ զորքը՝ մոտ 160 կմ։ Հասկացա՞ք խաղաղության զոնայի իրական իմաստը: Սա ցեղասպանության վտանգը մտքի մեջ ունեցող մարդու համար երկրամասը լքելու ստարտ է դառնում։


3. Միջանցքի հարցը, ինչպես միշտ, առաջ բերվեց որպես ՀՀ ղեկավարների աննահանջ լինելու վկայական։ Բա թե՝ Ադրբեջանին միջանցք չենք տալու, բայց ՌԴ-ին ենք տալու, որ ադրբեջանցին ու հայը գնանճգան ու եղբայր դառնան։ Էս եղբայրական քարոզով զբաղվողը տեղյա՞կ է,որ Ջերմուկի նեյտրալ գոտում եղբայր ադրբեջանցու ձեռքով սպանված հայ զինվորների մարմինները չեն կարողանում հետ բերել: Ի միջի այլոց, միջանցք չտվող տղու ֆորմատը արդեն մաշվել է և չի դիտվում։ Կափան-Գորիս ճանապարհի 21 կմ-ն բանավոր կարգով թուրքին հանձնողը միջանցք տալ-չտալու խաղը վաղուց պետք է դադարեցներ։
4. Հիմա ՀՀ ներկայացնողի մի կարևոր հարցապնդման մասին։ Բա ՀԱՊԿ ջան, դուք չեք ուզու՞մ 1991 թվականի Ալմաթիի համաձայնագրով նախատեսվող սահմանները պաշտպանել։ Փաստացի ՀՀ ներկայացնողը ուղղակի կերպով ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մոռանալով նշել, որ ՀՀ-ն այդ համաձայնագիրը վավերացրել է վերապահումով։ Հերթական անգամ այս պաշտոնյան հրաժարվեց Արցախից։
Որպես ամփոփում։ Երևանյան այս գագաթնաժողովը կարելի էր անվանել մեկ բառով՝ Իլխամյան գագաթնաժողով։ Ինչու՞:


1. Չեզոքացվեց ՀԱՊԿ որևէ արձագանքը ՀՀ տարածքը բռնազավթելուն։
2. Խոստացվեց կազմալուծել Արցախի պաշտպանական բանակը:
3. ՀՀ-ի կողմից նորից ճանաչվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
4. ՀՀ-ն հրաժարվեց միջազգային կառույցներում Ադրբեջանի դեմ դիվանագիտական պայքարից։


Իսկ կարտոֆիլային վիժվածք Լուկաշենկոն էլ վերջում կատարեց վերջին կրակոցը։ Բա թե՝ եթե սենց լավ շարունակես, Վովաևիչ ջան, մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագիրն էլ կլինի, ու ձեզանից կպրծնենք։ Ու դա ասվում է իբր թե մի երկու կետ չստորագրողի դեմքին։

Դիտվել է՝ 11669

Մեկնաբանություններ